ԱՅՑԵՔԱՐՏԵՐ
A4 ԲՈՒԿԼԵՏՆԵՐ
ՖԼԱՅԵՐՆԵՐ
ՆՈԹԱՏԵՏՐԵՐ
ՖԻՐՄԱՅԻՆ ԲԼԱՆԿՆԵՐ
ԾՐԱՐՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՍՏԱՌՆԵՐ
ՄԵՆՅՈՒՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ


Our Partners
Matit Creative Studio Zenith Photo Studio
Օգտակար Ինֆորմացիա
Տպագրական ֆայլի պատրաստման նախապայմաններ

1. Ընդունվող թվային կրիչներ

- Լազերային թվային կրիչներ` CD, C-RW, DVD, DVD-RW
- USB Flash քարտ

2. Ընդհանուր պայմաններ

Ֆայլի գունային համակարգը պետք է լինի`
- CMYK - գունավոր տպագրության համար
- Grayscale - միագույն (սև/սպիտակ) տպագրության համար
ՈՒշադրություն.
Թվային եղանակով հնարավոր չէ տպագրել Pantone համակարգի գույներ, իսկ RGB գունային համակարգի օգտագործման դեպքում, գույնի ոչ ճիշտ տպագրման պատասխանատվությունը կրում է Պատվիրատուն:

Նախընտրելի Ֆայլի ֆորմատները`
- Վեկտորային պատկերի դեպքում`*.eps, *.ai, *.cdr, *.pdf
- Ռաստրային պատկերի դեպքում`*.eps, *.tif, *.psd, *.pdf

Օգտագործվող ծրագրերը`
- AdobeI llustrator, CorelDraw - վեկտորային աշխատանքների համար
- Adobe Photoshop - ռաստրային աշխատանքների համար
- Adobe InDesign, QuarkXPress - էջկապի, բազմաէջանոց աշխատանքների համար
ՈՒշադրություն. Խորհուրդ չի տրվում տպագրական ֆայլեր պատրաստել գրասենյակային ծրագրերով (Word, Excel, Publisher և այլն):

Վեկտորային ծրագրերում պատրաստված ֆայլերը թվային կրիչի վրա պետք է ներառվեն 2 տարբերակով`
- առաջին տարբերակում բոլոր օգտագործված տառատեսակները պետք է վերածվեն կորերի,
- երկրորդ տարբերակում բոլոր օգտագործված տառատեսակները պետք է խմբագրման ենթակա լինեն և առանձին «Fonts» թղթապանակով(folder) ներառվեն թվային կրիչի մեջ:

Ֆայլը տպագրության նախապատրաստելիս խորհուրդ է տրվում օգտագործել առավելապես PostScript տառատեսակներ` տպագրության ընթացքում հնարավոր սխալներից խուսափելու համար:

Մեկ աշխատանքի մեջ խորհուրդ է տրվում օգտագործել ոչ ավել քան 3 տառատեսակ: Օգտագործված բոլոր տառատեսակները պետք է ներառվեն թվային կրիչի մեջ` առանձին ««Fonts» թղթապանակով(folder):

Տպագրության համար նախատեսվող ռաստրային պատկերների որակը պետք է լինի 260-350dpi: Խորհուրդ է տրվում վեկտորային կամ էջկապի ծրագրեր ռաստրային պատկերներ ներմուծելիս, դրանց իրական չափսերը սահմանել Photoshop ծրագրում:

Վեկտորային կամ էջկապի ծրագրեր ներմուծված ռաստրային պատկերները պետք է առանձին թղթապանակով ներառել թվային կրիչի մեջ, կամ տպագրության հանձնելուց առաջ խզել բոլոր ներմուծված ռաստրային պատկերների կապերը և ներառել դրանք վերջնական ֆայլի մեջ` տպագրության ընթացքում բացթողումներից խուսափելու համար:

Այն տպագրական արտադրանքը, որը տպագրվելուց հետո ենթակա է կտրման, պետք է, կտրվող յուրաքանչյուր կողմից, կտրման գծից դուրս ունենա առնվազն 3 մմ ավել տարածք: Տպագրվող աշխատանքի բոլոր կարևոր էլեմենտները պետք է գտնվեն կտրման գծից առնվազն 3-5 մմ ներս:

Տպագրական ֆայլը տպագրության հանձնելիս, հետագայում թյուրիմացություններից խուսափելու նպատակով, խորհորւրդ է տրվում թվային կրիչի հետ միասին տրամադրել նաև գունավոր կամ սև/սպիտակ տպագրված վերջնական նմուշը:

Թղթերի չափերը (ֆորմատները)

Մարդկանց մեծամասնությունը ծանոթ են A սերիայի թղթերին, որոնցից ամենալայն տարածում ունեցողը A4 (210x297 մմ) չափի գրելու թուղթն է, որը կարելի է հանդիպել ցանկացած գրասենյակում: Այս ֆորմատի թղթերը լայն կիրառում ունեն ինչպես տպարաններում, այնպես էլ կենցաղում:
Գոյություն ունի նաև B սերիայի թղթեր, սակայն դրանք ավելի քիչ են կիրառվում:

paper_size

Ստորև ներկայացնում ենք A և B սերիայի թղթերի չափերը`

A0 - 841х1189 մմ B0 - 1000х1414 մմ
A1 - 594х841 մմ B1 - 707х1000 մմ
A2 - 420х594 մմ B2 - 500х707 մմ
A3 - 297х420 մմ B3 - 353х500 մմ
A4 - 210х297 մմ B4 - 250х353 մմ
A5 - 148х210 մմ B5 - 176х250 մմ
A6 - 105х148 մմ B6 - 125х176 մմ
A7 - 74х105 մմ B7 - 88х125 մմ

Կան նաև RA և SRA ստանդարտի թղթեր, որոնք դուք կարող եք հանդիպել տպարաններում: Այս չափի թղթերը մի փոքր ավելի մեծ են A սերիայի թղթերից և ավելի քիչ են կիրառվում:

Ծրարների չափսերը

Ծրարներ դասակարգումը կատարվում է տարբեր ստանդարտներով, որոնցից տարածվածը C սերիան է:
Օրինակ C4 (229х324 մմ) չափի ծրարի մեջ հեշտությամբ տեղավորվում է A4 (210x297 մմ) չափի թուղթ կամ մեկ ամսագիր:

Ստորև ներկայացնում ենք C սերիայի չափերը`

C0 - 917 x 1297 մմ
C1 - 648 x 917 մմ
C2 - 458 x 648 մմ
C3 - 324 x 458 մմ
C4 - 229 x 324 մմ
C5 - 162 x 229 մմ
C6 - 114 x 162 մմ
C7 - 81 x 114 մմ

Նամակագրության համար նախատեսված ամենատարածված չափը DL/E65/Eurostandard (110 x 220 մմ) ստանդարտն է, որի մեջ տեղավորվում է երեք տակ ծալված A4 թուղթ:

Շնորհավորական բացիկների և հրավիրատոմսերի համար նախատեսված են K ստանդարտի ծրարները, դրանք են`

K7 - 90 x 140 մմ
K6 - 125 x 125 մմ
K65 - 125 x 190 մմ
K5 - 145 x 215 մմ
K8 - 150 x 150 մմ

Բարձրանալ վերև^


Մեր Մասին | Ծառայություններ | Ինչպես մեզ գտնել | Օգտակար Խորհուրդներ | Հղումներ

Հեռախոս՝ (099) 569-001, (015) 569-001